Ռամոն Կալդերոնը հարցազրույց է տվել AS-ին, որի ժամանակ խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի մասին:
«Կարծում եմ` Քրիշտիանու Ռոնալդուն պետք է լքի Մադրիդը: Եթե խաղացողն իրեն լավ չի զգում թիմում, ապա նրան պետք էթույլ տալ հեռանալ: Իմ գլխավորության ընթացքում նման միջադեպ էր առաջացել Ռոբինյոյի հետ կապված:
Մոուրինյոն հիանալի մարզիչ է, սակայն երբեմն իրեն այնպես է պահում, որ ակումբը ստիպված է լինում ամոթի զգացում ունենալ նրա գործողությունների պատճառով: Շատ կցանկանայի վերադարձնել դել Բոսկեի գլխավորության տարիները: Եթե ես լինեի ակումբի նախագահը, ապա ամեն ինչ կանեի նրան Մադրիդ վերադարձնելու համար:
Այն, թե ինչպես Պերեսը վարվեց Ռաուլի հետ, դավաճանություն էր, սակայն «Շալկե»-ն ցույց տվեց, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենալ լեգենդների հանդեպ: Կասիլյասը և Ռաուլն իսկական մադրիդիստներ են: Այդ մարդիկ գնահատում են ոչ միայն գումաը»,- հայտարարել է Ռամոն Կալդերոնը:










































