Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է հայտնել վերջին օրերին իսպանական հասարակության կողմից ակտիվորեն քննարկվող լուրերի վերաբերյալ:
Խոսքը Կատալոնիայի` Իսպանիայից առանձնանալու մասին է, ինչին կողմ են արտահայտվել «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելն ու ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Բաժանմանը կողմ է նաև կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան:
«Կատալոնացիները իրավունք ունեն ձգտելու անկախության և պաշտպանելու այն: Ազատության, ինքնորոշման իրավունք ունի ցանկացած ժողովուրդ»,- իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է դել Բոսկեն:












































