Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Բրաշաթ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ նվաճեց երրորդ մրցանակը: Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) 6,5 միավորով գրավեց 7-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Մրցաշարի հաղթող 7,5 միավորով դարձավ միջազգային վարպետ Աթիլա Գերգաչը (Հունգարիա):
Մրցաշարին մասնակցում էին 133 շախմատիստներ:











































