Ինդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին այսօր տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներին:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 26 կմ խորության վրա:
Առայժմ չի հայտարարվել ցունամիի նախազգուշացման վտանգի մասին:






































