2012 թ. օգոստոսին ԱՄՆ դաշնային բյուժեի դեֆիցիտն ավելացել է՝ կազմելով 190.53 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 134.14 մլրդ-ի համեմատությամբ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Ինչպես հաղորդում է RBK-ն, վերլուծաբաններն ավելի վաղ կանխատեսում էին, որ օգոստոսին ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կկազմի 170 մլրդ դոլար:
2012 թ. օգոստոսին պետական ծախսերն աճել են մինչև 369.39 մլր դոլար՝ նախորդ տարվա օգոստոսի 303.39 մլրդ դոլարի դիմաց:
Հիմնականում հարկերից բյուջե մտնող եկամուտները կազմել են 178.86 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 169.25 մլրդ-ի դիմաց:
Բացի այդ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է ամերիկյան տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը: Ըստ նոր հաշվարկների՝ ենթադրվում է, որ 2012 թ. ՀՆԱ աճը կգտնվի 1.7-2.0%-ի սահմաններում՝ այս տարվա հունիսին հրապարակված 1.9-2.4%-ի կանխատեսումների դիմաց:










































