Սեպտեմբերի 19-ին իտալական «Յուվենթուս»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն կբախվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում: Ջանլուկա Վիալին գնահատում է այս առճակատման ելքի տարբերակները:
«Երկու թիմերն էլ ապացուցելու որոշակի բաներ ունեն: «Յուվենթուս»-ը կրկին վերադարձել է լավագույնների շարքերը, իսկ «Չելսի»-ն թերարժեքության բարդույթ ունի Դրոգբայի հեռանալուց հետո:
Կարծում եմ՝ այս մրցաշրջանում «Յուվենթուս»-ը հիմք կստեղծի ապագայի համար: Այնուամեյանիվ, եթե Իտալիայում կա մի թիմ, որ կարող է պայքար մղել՝ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար, ապա դա «Յուվենթուս»-ն է: Նրանք հզոր խաղ են ցուցադրում՝ շեշտը դնելով հարձակման վրա: Կարծում եմ՝ նրանք լավ աշխատանք կատարեցին նաև տրանսֆերային շուկայում՝ հատկապես ձեռք բերելով Իսլուի, Ասամոայի, Ջովինկոյի տրանսֆերային իրավունքները: Ինչ վերաբերում է Բենդտների տրանսֆերին, ապա սա ճիշտ ձեռքբերում էր ռազմավարական տեսանկյունից: Երբ հայտնի դարձավ, որ նրանք մեծագույն որևէ աստղի տրանսֆեր ձեռք չեն բերել, «Յուվե»-ն չսկսեց աջ ու ձախ գումարներ ծախսել»:






































