Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է թուլացնել «Արսենալ»-ի կազմը` լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների տրանսֆերները ձեռք բերելով: «Զինագործներ»-ի եռյակը` Ջեկ Ուիլշիրը, Աբու Դիաբին և Թոմաս Վերմալենը, ընթացիկ տարում կարող են տեղափոխվել «Կամպ Նոու»:
Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Բարսա»-ն չի սահմանափակվի Սեսկ Ֆաբրեգասի և Ալեքս Սոնգի իրավունքների ձեռքբերմամբ:
«Բարսելոնա»-ն մեծ ուշադրություն է դարձնում «Արսենալ»-ի խաղացողներին, քանի որ ակումբում կարծում են, որ ֆուտոբոլիստները բարձրորակ մասնագիտական կրթություն են ստանում Արսեն Վենգերի գլխավորությամբ:
Ուիլշիը վերջերս է վերականգնվել ծանր վնասվածքից, այդ պատճառով նրա տեղափոխությունն այս փուլում քիչ հավանական է: Սակայն պետք է նշել, որ «զինագործներ»-ին «Կամպ Նոու»-ի հետ կապող ցանկացած գործարք, անկասկած, զայրացնում է Վենգերին:








































