Իտալիայի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտին, հնարավոր է, չկարողանա մասնակցել Իտալիայի A Սերիայի 3-րդ տուրի շրջանակներում կայանալիք՝ «Բոլոնիա»-ի դեմ խաղին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 16-ին: Բանն այն է, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մարզման ժամանակ, Տոտին աջ ոտքի կոճին ցավոտ հարված է ստացել: Իտալական մամուլի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը մոտ ապագայում բուժզննում կանցնի, որից հետո միայն պարզ կդառնա՝ ինչ աստիճանի է վնասվածքի լրջությունը:










































