Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին 2 հանդիպումների մասին:
Հիշեցնենք, որ Պաուլու Բենտուի սաները պարտության են մատնել Լյուքսեմբուրգի և Ադրբեջանի հավաքականներին` վերջիններիս դարպասը խփելով 3 անպատասխան գոլ:
«Երկու խաղերից հետո մենք առավելագույն միավորներ ենք վաստակել: Կարող եմ ասել, որ կատարել ենք մեր առաջադրանքը: Ադրբեջանի հավաքականին կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել: Հիմա պետք է կենտրոնանամ ակումբիս կազմում ելույթներիս վրա»,- հայտարարել է Ռոնալդուն:







































