Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր վատ տրամադրությունը պայմանավորված է ակումբի հետ իր պայմանագրի ֆինանսական պայմանները փոփոխության ենթարկելու ցանկությամբ: Այդ մասին է հայտնել իսպանական մամուլը:
«Ցանկանում եմ կրկին նշել, որ ես սևեռել եմ ուշադրությունս միայն հաղթանակներ և տիտղոսներ նվաճելու ուղղությամբ:
Եվ ես ցանկանում եմ իմ բոլոր նվաճումներս գրանցել խաղընկերներիս ու «Ռեալ»-ի բոլոր երկրպագուների հետ: Իսկ պայմանագրի հետ կապված հարցերն ինձ չեն հուզում»,- հայտարարել է Ռոնալդուն:









































