Sky Sports-ը հաղորդում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպաններ Էշլի Քոուլն ու Ջոն Թերին վերադարձել են մարզումների:
Ակնկալվում է, որ նրանք պատրաստ կլինեն Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի հետ խաղին մասնակցելուն:
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել Անգլիայի ազգային հավաքականի կազմում:








































