«Արսենալ»-ի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի աշխատանքից և նախատեսում է նոր պայմանագիր առաջարկել նրան: Նշենք, որ 62-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2014 թվականին:
«Մենք վստահ ենք, որ Արսեն Վենգերը հիանալի մարզիչ է, ով սիրում է իր ակումբը և պատրաստ է անընդհատ առաջընթաց գրանցել: Մենք իսկապես համոզված ենք, որ թիմը ճիշտ ուղու վրա է: Հուսով ենք, որ Վենգերն առաջիկայում ևս կգլխավորի «Արսենալ»-ը և կնպաստի թիմի նորանոր հաջողություններին»,- Վենգերին մեջբերում է բրիտանական մամուլը:
Նշենք, որ Վենգերը գլխավորում է «Արսենալ»-ը 1996 թվականից:



































