Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության պաշտոնական թալիսման է զրահակիրը, որի պատկերը հաստատել է ՖԻՖԱ-ն: Այս մասին տեղեկացրել է մրցաշարի պաշտոնական կայքը: Թալիսմանի համար անվանում կընտրվի ինտերնետ-քվեարկությունից հետո:
Մունդիալի թալիսման զրահակրի պատկերն ընտրելու առաջարկ են արել երկրի բնապահպանական կազմակերպությունները: Հարավային Ամերիկայի տարածքում ապրող զրահակիրները բնաջնջման եզրին են:
Աշխարհի 2014 թվականի առաջնության թալիսմանի պաշտոնական ներկայացման արարողությունը կկայանա կիրակի` սեպտեմբերի 16-ին:







































