Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իտալացի լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին:
Կոլումբիայի ազգային թիմի ֆուտբոլիստին Կապելոն համեմատել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Մարզչական կարիերայիս ընթացքում միայն մեկ ֆուտբոլիստ է ինձ վրա այնպիսի տպավորություն գործել, ինչպիսին Մեսսին. նա Ֆալկաոն է»,- ասել է Կապելոն:
Իտալացի մասնագետը խոսել է նաև Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի դիմակայության մասին:
«Նշված թիմերն իրենց ներուժով հավասարազոր են: Սակայն եթե հաշվի առնենք «Ռեալ»-ի պահեստայինների նստարանը, «Ռեալ»-ը հաղթող դուրս կգա»,- նշել է մասնագետը:









































