ԱՄՆ Լիբիա է ուղղարկում ծովային հետևակի հակաահաբեկչական ջոկատ (FAST (Fleet Antiterrorism Security Team)) անվտանգությունն ամրացնելու համար` կապված Բենգազիում ամերիկյան դեսպանի սպանության հետ:
Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն ներկայացուցչին:
Հատուկ ստորաբաժանման թվաքանակը բաղկացած է մոտ 50 մարդուց: Ամբողջ աշխարհում ամերիկյան ներկայացուցչությունների անվտանգության միջոցներն ուժեղացնելու մասին հրամանը Բարաք Օբաման արձակել է սեպտեմբերի 12-ին:











































