Նիդերլանդների Հաագա քաղաքում իրար են բախվել երկու տրամվայ, ինչի հետևանքով վիրավորվեկ է 36 մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով HTM տրանսպորտային ընկերությանը:
Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 09:50-ին խաչմերուկի վրա, երբ տրամվայներից մեկը հասել է առջևից ընթացողին: Վիրավորների մեծ մասը դեմքի վնասվածքներ է ստացել: 4 վիրավորներ, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Մյուսները բժշկական հաստատություններ են տեղափոխվել ավտոբուսով:











































