Կիրակի օրը ՏԻՄ ընտրությունների ժամանակ մամուլում տեղեկություն եղավ, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի որդին` Մակար Պետրոսյանը, ծեծի է ենթարկել գյուղացիներին:
Երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին, թե ինչպես կբացատրի իրենց պատգամավորի որդու ծեծը, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե Մակարը հարցազրույց է տվել կայքերից մեկին և ասել, որ ծեծ չի եղել, և ինքն ընդհանրապես էնտեղ չի եղել:








































