Լոնդոնյան տունը, որտեղ կարիերայի վաղ փուլում ապրել և փորձեր են արել Pink Floyd բրիտանական ռոք խմբի անդամներ՝ կիթառահար Սիդ Բարետը, բասիստ Ռոջեր Ուոթերսը և թմբակահար Նիք Մեյսոնը, սեպտեմբերի 20-ին վաճառքի կհանվի:
Evening Star-ի փոխանցմամբ՝ վիկտորիանական ոճով կառուցված եռահարկ տունը տեղակայված է բրիտանական մայրաքաղաքի Ստենհոպ Գարդենս փողոցում: Մեկնարկային գինը գերազանցում է 1 մլն ֆունտ ստեռլինգը (շուրջ 2 մլն դոլար):
Կապիտալ վերանորոգման կարիք ունեցող շինութունը պատկանել է համալսարանի դասախոս Մայք Լեոնարդին, որը օգնել է երիտասարդ տաղանդներին: Պատմական տան վաճառքի պատճառը սեփականտիրոջ մահն է, որը կյանքից հեռացել է այս տարի:
Բրիտանացի ռոք փորձագետները հաստատում են, որ շինությունը մեծ դեր է խաղացել խմբի կայացման գործում:











































