Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Համատարած անհամարժեքություն

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրավունք չուներ արդարացնել մարդասպան Սաֆարովին: Ըստ դատախազի` ոչ մի երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատական ատյանի կայացրած որոշմամբ դատապարտվածին:

Հայաստանում այս օրերին դատապարտման հայտարարությունների շքերթում երևի թե միայն Աղվան Հովսեփյանն էր պակաս, և այդ պակասն էլ լրացվեց ու ամբողջականացվեց: Զարմանալի է, որ առայժմ գլխավոր դատախազությունը չի հայտարարել Հունգարիայի գլխավոր դատախազության հետ կապերը խզելու մասին, ինչով զբաղված են Հայաստանի բոլոր պետական և իշխանամերձ հաստատությունները: Այս ամենը թվում է Հայաստանի տրամաբանական արձագանքը տեղի ունեցածին: Ի վերջո, շարքային բան չէ եղածը, հետևաբար պետք է դրան իսկապես լայնորեն արձագանքել, բոլոր ֆորմատներով և ամբիոններով: Սակայն այդ ամենը պարզապես զավեշտի է վերածվում, երբ դառնում է ինքնին միակ բանը, որով զբաղված է Հայաստանը: Այդ ամենն ուժ կունենար այն դեպքում, երբ դրան զուգահեռ Հայաստանը ձեռնարկեր իրավական, քաղաքական, ներքաղաքական լուրջ քայլեր: Սակայն դրանք չկան, փոխարենը կա միայն բոլոր մակարդակներում նույն բանի հազարերորդ անգամ կրկնությունը:

Օրինակ` հիմա երբ Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարություն է անում և մերկացնում Ալիևին, ի՞նչ է շահում դրանից Հայաստանը, Ղարաբաղը, Հայաստանի քաղաքացին, հայությունը: Աշխարհում ո՞ւմ է հուզում Հայաստանի գլխավոր դատախազի գնահատականը, կամ Հայաստանում ո՞ւմ է դա հուզում, էլ չասած Ալիևին հուզելու մասին: Օրինական է եղել Ալիևի քայլը, թե ապօրինի` ի՞նչ է փոխվում դրանից, երբ քայլն արված է, իսկ Հայաստանն առայժմ միայն խոսում է, և չկա ոչ մի հակաքայլ, որը կլիներ բավականաչափ ուժեղ և խոսուն: Օրինակ` եթե Հայաստանի գլխավոր դատախազը այսօր հայտարարեր որևէ խոշոր կոռուպցիոն գործարքի կամ սխեմայի բացահայտման մասին, դա կարող էր շատ ավելի հզոր, ազդեցիկ և շահավետ պատասխան լինել Ադրբեջանին՝ անօրեն, մարդասպաններին արդարացնող սուլթանատի համեմատ, ժողովրդավարացող, ուժեղ, օրինապաշտ դարձող Հայաստանի Հանրապետություն: Մինչդեռ, Հայաստանի գլխավոր դատախազը դրա փոխարեն Ալիևին մերկացնելով է զբաղված` այն դեպքում, երբ դա ոչ մեկի պետքը չէ:

Ընդհանրապես, Հայաստանի իշխանությանը, պետական պաշտոնյաներին երևի թե հարկ է լավ գիտակցել, մեկընդմիշտ գիտակցել, որ աշխարհում, գերտերություններում, քաղաքական կենտրոններում Ալիևին ճանաչում են Հայաստանից շատ ավելի լավ, շատ ավելի լավ գիտեն նրա գործողությունների, հարստության, բնավորության, արածների ու չարածերի մասին, և այդ տեսանկյունից Հայաստանից որևէ բացահայտում նրանք չեն սպասում: Հայաստանից սպասվում են կոնկրետ քայլեր Ալիևի դեմ, քաղաքական գործողություններ, որոնք կլինեն նոր տարածաշրջանային և համաշխարհային իրավիճակին համարժեք արձագանք: Հայաստանից աշխարհը բարեփոխում, որակական հեղափոխություն է սպասում: Դրա համար, օրինակ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին ևս 2,5 միլիոն դոլար է հատկացնում, որպեսզի կատարելագործվի դատաիրավական համակարգը, որպեսզի երկիրն արդիականանա, օրենքի իշխանություն հաստատվի, հանցավորությունն ու երկրի կոռուպցիոն թալանը նվազի: Հայաստանի իշխանությունը, Հայաստանի պետական պաշտոնյաները լավ կանեն մտածեն ոչ թե Ալիևի իրավունքների կամ անիրավության մասին, այլ այն մասին, որ Հայաստանն իրավունք չունի ներկայիս ժամանակահատվածում բաց թողնել որակապես լրիվ այլ պետություն դառնալու, բոլորովին այլ խաղի կանոններ հաստատելու, այլ արժեքների վրա հիմնված պետական ու հասարակական կարգ, փոխհարաբերություններ ձևավորելու պահը, որովհետև հետո արդեն ամեն ինչ կլինի ուշացած:

Ի վերջո, արդյոք շա՞տ բարդ է գիտակցել, որ աշխարհում, ասենք, Հայաստանի գլխավոր դատախազի գնահատականով չէ, որ չափում են Հայաստանն ու Ադրբեջանը, ու ոչ էլ Հայաստանի նախագահի հայտարարություններով: Աշխարհում չափում են կոնկրետ գործով, թե կոնկրետ գործով դու ինչով ես տարբերվում մրցակցից, հակառակորդից, թշնամուց, թե կոնկրետ գործդ որքանով է փոխհատուցում այն ռեսուրսային անհավասարությունը, որ կա քո և հակառակորդի միջև: Դրա մասին է պետք մտածել, դրա մասին է պետք խոսել, խորհել: Սակայն, միևնույն ժամանակ, արդեն որևէ կասկած չկա, որ Հայաստանի իշխանական ներկայիս էլիտան բացարձակապես ի զորու չէ համարժեք պատասխանել այդ մարտահրավերներին և դրսևորել դրանց դիմագրավելու քաղաքական կամք, երկրում նոր որակ ձևավորելու քաղաքական կամք: Ադրբեջանի շարունակական, շղթայական մերկացումներն իրականում հենց այդ կամքի բացակայությունը սքողելու փորձեր են, ոչ թե համոզմունք կամ վստահություն, որ հենց այդպես է հնարավոր պայքարել Ալիևի և Ադրբեջանի դեմ միջազգային ասպարեզում:

Իրականում, այդ չակերտավոր իշխանական էլիտան լավ է հասկանում, միամիտ չէ, հստակ պատկերացնում է, որ այդպես հաջողության չես հասնի խաղաղության մրցավազքում: Սակայն, քանի որ չկա այլ բան անելու, պետք եղածը, անհրաժեշտը անելու կամք, «էլիտան» դիմում է ընդամենը այդ տարբերակին և բան ու գործ թողած, իրականից ու առարկայականից խոսելու փոխարեն նույն բանը կրկնում Ադրբեջանի մասին: Դժբախտաբար, դատելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի արձագանքից, Հայաստանում չկա նաև ադեկվատ այլընտրանքային քաղաքական էլիտա իշխանությունից դուրս գտնվող ուժերի շրջանակում: Այսինքն` մենք ականատես ենք դառնում համատարած քաղաքական անապատի, ինչը հերթական անգամ սրում է սերնդափոխության խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում: Այս սերունդը իրեն սպառել է փաթեթով, անհրաժեշտ է նոր սերունդ, նոր որակի, նոր մտածողության, քաղաքական կարծրատիպերից ու նախապաշարումներից ազատ սերունդ, որը կփոխի Հայաստանը, կփոխի Հայաստանի քաղաքական ու հասարակական կշիռն աշխարհում, կփոխի Հայաստանի վարկն ու գործուն մրցակցություն կհակադրի Ադրբեջանին` այդ սուլթանատին թույլ չտալով օգտվել Հայաստանում առկա ապաշնորհ համակարգի գոյությունից: Այլապես Հայաստանում շարունակելու են թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն պետության համար կարևորագույն ցանկացած հարց ու մարտահրավեր դիտարկել ընդամենը սեփական անձի կամ մերձավորների խմբակային շահերի պրիզմայով, գործողությունները կառուցելով հենց այդ ելակետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում