Մուամար Քադաֆիի ռեժիմի երկու բարձրագույն պաշտոնյաներ երկուշաբթի կանգնել են դատարանի առաջ` մեղադրվելով պետության սեփականության մեծ չափերի հափշտակման մեջ: ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլատի ալ-Օբեյդին և Համազգային ժողովրդական կոնգրեսը ղեկավարող Մուհամեդ Զաուային մեղադրվում են Քադաֆիի կողմից ամերիկյան ուղևորատար ինքնաթիռի կործանումից զոհվածների հարազատներին օգնելու համար հատկացված 2,7 մլրդ դոլարից ծախսելու մեջ:
Այդ հանցագործությունը դարձավ ինքնաթիռի սրահում 259, իսկ երկրի վրա 11 մարդու զոհվելու պատճառ: 2003թ-ին Լիբիան ընդունեց իր պատասխանատվությունն այդ հանցագործության համար և պարտավորվեց 10 մլն դոլար վճարել զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին:









































