Դուբայ էմիրաթի ոստիկանության ղեկավար Դախի Խալֆան Թամիմը ԱՄԷ-ի տարածքում ահաբեկչական ցանցեր տեղակայելու դեպքում սեպտեմբերի 10-ին սպառնացել է հարձակվել իրանական ռազմական օբյեկտների վրա, որոնք ֆինանսավորվում են Թեհրանից, գրում է “Гаарец”-ը:
Նրա խոսքերով՝ ԱՄԷ-ը հուսալի տեղեկություններ ունի իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին, որոնք փորձում են Էմիրաթներում ստեղծել հետախուզական-դիվերսիոն ցանցեր:
«Պարսից ծոցի արաբական երկրները իրանական սպառնալիքի դեմ ձեռքները ծալած չեն նստի»,- խոստացել է Թամիմը:
Այս հայտարարություններն արվել են ԱՄԷ-ի և Իրանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին`Պարսից ծոցում մի շարք կղզիների առնչությամբ ունեցած հին վեճի պատճառով: Այդ կղզիները ձեռք բերելու ցանկություն ունեն ինչպես Էմիրաթներն, այնպես էլ Իրանը: