«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստվում է ավելի մեծ ուշադրություն դարձնել լատինաամերիկացի ֆուտբոլիստներին:
«Մենք ավելի շատ ուշադրություն կդարձնենք Լատինական Ամերիկայի ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռք բերմանը: Մենք մեկ սկաուտ ունենք Մեքսիկայում, 2-ը` Բրազիլիայում, 4-ը` Հարավային Ամերիկայում: Նրանք պարզապես հիանալի են աշխատում:
Հարավամերիկացիները սիրում եմ ֆուտբոլ խաղալ, դա նրանց արյան մեջ է: Մեր բրազիլացիները` Անդերսոնը և դա Սիլվա եղբայրները, առաջինն են գալիս մարզմանը», – Ֆերգյուսոնին մեջբերում է բրիտանական մամուլը:









































