AS-ի տեղեկացմամբ` Մադրիդի «Աթլետիկո»-ի 24-ամյա հարձակվող Ադրիան Լոպեսը հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում:
Ըստ տեղեկատվության` Լոպեսը դեռևս չի երկարաձգել իր` ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին «Բարսելոնա»-ն, «Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը, սակայն «Աթլետիկո»-ի ղեկավարությունը խոստացավ խաղացողին նոր պայմանագիր առաջարկել:
Հավելենք, որ ըստ գործող համաձայնագրի, որի ժամկետը լրանում է 2015 թվականին, Լոպեսի տրանսֆերը ձեռք բերելու դեպքում ակումբները ստիպված կլինեն 14.5 մլն ֆունտ փոխհատուցում վճարել «Աթլետիկո»-ին:










































