Պորտուգալիայի «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստ Ռոդրիգոն հայտնել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպում ունենալ «Բարսելոնա»-ի հետ:
Հիշեցնենք, որ «Բենֆիկա»-ն ու «Բարսելոնա»-ն Չեմպիոնների Լիգայի շրջանակներում հանդես են գալու նույն խմբում:
«Բոլորս ուրախ ենք, որ մեր խմբում է «Բարսելոնա»-ն: Չէ՞ որ կատալոնական ակումբն ու Մադրիդի «Ռեալ»-ն աշխարհի ուժեղագույն թիմերն են: Անհամբեր սպասում եմ այդ խաղին: Վստահ եմ, որ հիանալի մրցակցություն կստացվի»,- ասել է Ռոդրիգոն:









































