«Սանթոս»-ի 16-ամյա հարձակվող Վիկտոր Անդրադեն հայտնվել է «Յուվենթուս»-ի, «Ինտեր»-ի և «Բարսելոնա»-ի հետաքրքրությունների շրջանակում: Այդ մասին է հայտնում La Gazzetta dello Sport-ը:
Երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց բրազիլական ակումբի ղեկավարությունը նախատեսում է ստանալ շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Այդքան է կազմում Անդրադեի պայմանագրով նախատեսած հրաժարագինը:
«Սանթոս»-ի կազմում հարձակվողը մեկնարկել է ընթացիկ մրցաշրջանում, Բրազիլիայի առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում և 1 գոլ հեղինակել:











































