Saxo Bank- Tinkoff Bank թիմի ներկայացուցիչ իսպանացի հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը դարձել է Իսպանիայում ավարտված «Վուելտա» բազմօրյա մրցաշարի հաղթող:
Կոնտադորը, ով 21-րդ փուլից առաջ 1 րոպե 16 վայրկյանով գերազանցում էր իր մոտակա մրցակցին և, ըստ էության, առաջատար էր, պահպանեց առավելությունը:
Կոնտադորն իր կարիերայում երկրորդ անգամն է հաղթանակ տանում «Վուելտա» մրցաշարում: Նա սպորտ է վերադարձել ընդամենը 1 ամիս առաջ. հեծանվորդը որակազրկված էր` հակադոպինգային կանոնների խախտման պատճառով: Մարզիկի նախորդ հաղթանակը գրանցվել է 2008 թվականին:
Կոնտադորն այն 5 հեծանվորդներից է, ովքեր հաղթանակ են գրանցել բոլոր Գրանդ-տուրերում` «Տուր դե Ֆրանս»-ում, «Ջիրո դ’Իտալիա»-ում և «Վուելտա»-ում:








































