Նման հանդարտ ընտրություններ կապանցիները չեն հիշում։ Բոլոր ընտրատեղամասերում մթնոլորտը հանգիստ է, առանց հերթերի մարդիկ իրենց քաղաքացիական պարտքն են կատարում։
Այս ընտրություններում կապանցիները պասիվություն են ցուցաբերում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացիներից շատերը նշել են, որ միայն ավագանի ընտրելու համար են մասնակցում, իսկ քաղաքապետի ընտրություններից լուրջ սպասելիքներ կապանցիները չունեն։ Մեկ թեկնածուի պարագայում ո՛չ մրցակցություն կա, ո՛չ էլ հետաքրքրություն։
Փոխարենը ավագանու համար առաջադրված 54 թեկնածուներն ու նրանց վստահված անձիք մեծ ակտիվություն են ցուցաբերում։
Ընտրատեղամասերի բակերում հավաքված՝ ուղղորդում են այսպես ասած իրենց համախոհներին։ Օրինակ՝ ավագանու թեկնածուներից մեկը Շինարարների թաղամասում տեղակայված թիվ 38 -12 ընտրատեղամասում, բնակիչների խոսքերով՝ գումար է առաջարկում։









































