ՄԱԿ և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրախիմին կայցելի Իրան, Mehr News գործակալությանը հաղորդել է Իրանի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով ԱԳ փոխնախարար Սեյիդ Աբբաս Արագչին:
Արագչին ասել է, որ Բրախիմին անցած գիշեր հեռախոսային բանակցություններ է ունեցել Ալի Ակբար Վելայատի` Իրանի Հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի գլխավոր խորհրդականի հետ `Սիրիայի ճգնաժամի առնչությամբ:
Նրա խոսքերով՝ Բրախիմին սկզբում Սիրիա կժամանի, ապա Իրան:
Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ նախկին պատվիրակ Քոֆի Անանը իր առաքելության ժամանակ երկու անգամ է այցելել Իրան:









































