Sunday, 07 06 2026
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ

Գյումրիում ընտրախախտումները բազմաթիվ են

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մի շարք խախտումներ է արձանագրել Գյումրիում: Այսպես՝ 34.51 ընտրատեղամասում (թիվ 17 մանկապարտեզ) աշխատող՝ «Քաղաքը մերն է» նախաձեռնության վստահված անձանցից մեկը տեղեկացրեց, որ ավագանու թեկնածու Արտյոմ Բեռնեցյանը ընտրակաշառք է բաժանել ու ասել, թե հիմա ընտրողները կգան քվեարկության:

‎34/74 տեղամասի շրջակայքում հավաքվածները խոչընդոտել են «ՑԱՅԳ» ՀԸ աշխատանքները, փորձելով խլել տեսախցիկը, հարվածել են օպերատորին:

34/74 ընտրատեղամսում (թիվ 12 մանկապարտեզ), արդեն քառորդ ժամից ավելի է հանձնաժողովի աշխատանքային մատյանը քննիչի մոտ է, որը բողոք է քննում: Ըստ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության տեղեկությունների՝ ոստիկանությունը բողոք է ստացել այն մասին, որ ինչ-որ մեկը քվեարկել է այլ մարդու փոխարեն: Հանձնաժողովի նախագահը նույնպես քվեասենյակում չէ, քննիչի մոտ է:

Հիշեցնենք, որ այս տեղամասում առավոտից մարդկային կուտակումներ էին, և վստահված անձինք բազմաթիվ բողոքներ են ներկայացրել այս տեղամասի հանձնաժողովի նախագահին:

34/21 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկելուց հետո չի թողել իր անձնագրում դրոշմակնիք դնել և հեռացել է: «Քաղաքը մերն է» նախաձեռնության վստահված անձը պահանջել է արձանագրություն կազմել այդ մասին, մեկը սրահում ասել է, թե «ոչինչ մերոնցական է», սակայն հետո քաղաքացին վերադարձել է և թույլ է տվել, որ անձնագրում դրոշմակնիք դնեն:

34/24 Գյումրու տիկնիկային թատրոնի տեղամասում մեկը քվեարկել էր այլ անձի անձնագրով:

«Մուշ-2» թաղամասի մանկապարտեզի մոտ 2 գազելով (26 երթուղային) ընտրողներին են տեղափոխում տեղամաս: Պետհամարանիշերը՝ 45ou068, 0822L:

Գյումրու 2 դպրոցում 2 լամպ կա միայն, և ուղղակի անհնար է նորմալ քվեարկություն կատարել, ընտրողները քվեաթերթիկները հանում են խցից դուրս և սրահում են քվեարկում, որ վստահ լինեն՝ ճիշտ են քվեարկել:

Գյումրու Գծի Ետև թաղամասի երկու տեղամասերում՝ թիվ 9 գրադարանում և թիվ 27 դպրոցում, մարդկային կուտակումներ են: Միկրոավտոբուսների կանգառում կայանած մեքենաների միջից կաշառք են բաժանում: Ոստիկանությունը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ այդ թաղամասի տեղից և համացանցից չի օգտվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում