La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ազգային հավաքականի ու «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գալիք շաբաթ կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
Հաղորդման համաձայն՝ դարպասապահի՝ թիմի հետ կնքվելիք պայմանագրի ժամկետը կավարտվի 2016 թվականին՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձի պայմանով:
Բուֆոնն այս տարի նշում է 38-ամյակը: 2001 թվականից ֆուտբոլիստը պաշտպանում է իտալական թիմի դարպասը:








































