FEMEN կանանց շարժման ակտիվիստուհիները Հոլանդիայի Էնսհեդ քաղաքում կտրել են հատուկ GOGBOT արթ-փառատոնի համար տեղակայված խաչերը: Այս մասին սեպտեմբերի 9-ին հաղորդում են շարժման պաշտոնական կայքում:
«GOGBOT փառատոնի երկրորդ օրը նվիրված էր Pussy Riot խմբին: FEMEN-ի ակտիվիստները հյուրերի բուռն ծափահարությունների ներքո կտրել են երեք հեղինակային խաչեր, որոնք նախապես կանգնեցվել էին կազմակերպիչների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































