Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Կլեպեր Պեպեն բաց են թողել Պորտուգալիայի հավաքականի՝ սեպտեմբերի 8-ի մարզումը, որն անցկացվում էր՝ Ադրբեջանի ազգային հավաքականի հետ պայքարին պատրաստվելու համար:
Երկու ֆուտբոլիստն էլ վնասվածք են ստացել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ խաղում, որում պորտուգալացիները հաղթեցին 2:1 հաշվով:
Նշենք, որ Պորտուգալիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև հանդիպումը տեղի է ունենալու սույն ամսվա 11-ին Բրագայում:








































