Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ պետք է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել Հունաստանին եվրոգոտում պահելու համար, և այդ նպատակով անհրաժեշտ է այդ երկրին օգնություն ցուցաբերել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Der Spiegel ամսագրին:
Հունաստանը որոշակի առաջընթաց է գրանցել տնտեսական բարեփոխումների բնագավառում, ինչը խոստացել էր կատարել` ի պատասխան միջազգային վարկատուների կողմից ստացված ֆինանսական օգնության: Սակայն Մերկելը անհրաժեշտ է համարում խուսափել Աթենքին երրորդ օգնության տրամադրումից: Պատճառն այն բարդություններն էին, որոնց հանդիպել են Գերմանիայի խորհրդարանում այս հարցի քննարկումների ժամանակ:
«Մենք պետք է լուծում գտնենք»,- մեջբերում է ամսագիրը կանցլերի խոսքերը:










































