Ռեժիսոր Լյուբով Արկուսի «Անտոնն այստեղ է» ռուսական ֆիլմը Վենետիկի 69-րդ կիոփառատոնում ստացել է իտալացի ինտերնետ-քննադատների Mouse d’argento («Արծաթյա մուկ») մրցանակը:
«Անտոնն այստեղ է » փաստագրակիան ֆիլմը պատմում է աուտիզմով հիվանդ չորսամյա տղայի մասին, ում հետ կինոքննադատ և «Սեանս» ամսագրի գլխավոր խմբագիր Արկուսը ծանոթանում է 2008թ.: Ստացվում է այնպես, որ Արկուսն զբաղվում է ոչ միայն Անտոնի հետ, այլև օգնում է նրա մորը, ում օրգանիզմում հայտնաբերվում է քաղցկեղ: Այսպիսով ռեժիսորը հասկանում է, որ Անտոնն իր համար ամենամտերիմ մարդն է:
Վենետիկի կինոփառատոնում «Անտոնն այստեղ է» ֆիլմի ոչ մրցութային ցուցադրությունը ավարտվել է երկարատև ծափահարություններով:
«Ոսկե մուկ» մրցանակը շնորհվել է «Պիետա Կիմ Կի Դուկա» ֆիլմին:






































