Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին հայտարարել է, որ 2012/13թթ. մրցաշրջանը ճակատագրական է լինելու «ներաձուրիների» համար:
«Այս տարին ճակատագրական է լինելու «Ինտեր»-ի համար, քանի որ միջոցներ են ներդրվել մարտունակ թիմ ստեղծելու նպատակով, որը կկարողանա տիտղոսների համար պայքարել ոչ միայն Իտալիայում, այլև դրա սահմաններից դուրս:
Հասկանում ենք, որ ոչ ոք առանց պայքարի մեզ տիտղոս չի զիջի: Մենք հեռանկարային թիմ ունենք: Ինձ համար շատ կարևոր են այս քաղաքն ու այս թիմը»,- հայտարարել է Ստրամաչոնին:











































