Ֆրանսիացի երգիչ և դերասան Ջոնի Հոլիդեյը դուրս է գրվել Լոս Անջելեսի հիվանդանոցից և մտադիր է երկուշաբթի օրվանից անցնել աշխատանքի: Այս մասին հաղորդել է նրա պրոդյուսեր Նիկոլ Կուլիեն:
«Ջոնին վերադարձել է տուն: Ամեն ինչ լավ է, աստղը մտադիր է երկուշաբթի շարունակել իր ալբոմի ձայնագրությունը»,- գրել է նա:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 69-ամյա Հոլիդեյը անցած հինգշաբթի տեղափոխվել էր հիվանդանոց ընդհանուր հետազության նպատակով: Օգոստոսի վերջին ռոք երգիչը հոպիտալացվել էր բրոնխիտի պատճառով:







































