Թվում է` նախքան նրանց միասին լինելը Քայնի Ուեսթն արդեն սիրահարված է եղել Քիմ Քարդաշյանին:
Ռեփերն ասել է, որ 2009-ի իր ստեղծագործություններից մեկը` Knock You Down-ը, նվիրված է եղել Քարդաշյանին: Երգում նա Քիմին կոչ է անում հեռանալ ընկերոջից:
Այն ժամանակ, երբ երգը թողարկվել է, Քիմ Քարդաշյանն արդեն հանդիպում էր Ռեգի Բուշի հետ:
Քայնին իր երգում ասում է. «Դու միշտ իմ երազանքն ես եղել…»
Սա առաջին դեպքը չէ, որ ռեփերն իր ընկերուհուն երգ է նվիրել: Իր Clique երգում ևս նա խոսում է Քիմի հանդեպ իր զգացմունքների մասին:
Քայնին իր վերջին երգը թողարկեց անցյալ ամիս:











































