Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ- ահաբեկիչը պայթեցրել է իրեն ՆԱՏՕ-ի գրասենյակի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 2 մարդ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մոտոռոլլերով մահապարտն իրեն պայթեցրել է Քեմփ Էգերս բազայի մուտքի մոտ, որը գտնվում է քաղաքի դիվանագիտական թաղամասում:
Ենթադրվում է, որ հարձակումը մահապարտը նվիրել է դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի հիշատակին, որը մասնակցել է 1980-ականներին ԽՍՀՄ-ի դեմ պատերազմին, իսկ հետո գլխավորել թալիբների դիմադրությունը: Նա սպանվել է 2011թ. սեպտեմբերի 9-ին:
Բազայում ապրում են արևմտյան կոալիցիայի 2500 ռազմական հրահանգիչներ: Տեղի անձնակազմին արգելված է դուրս գալ շենքի տարածքից:
Քաբուլի դիվանագիտական թաղամասի վրա նախորդ հարձակումը թալիբներն իրականացրել էին ընթացիկ տարվա ապրիլի 15-ին:











































