Ադրբեջանի գլխավոր ռազմական դատախազ Խանլար Վելիևը հայտարարել է, որ ադրբեջանական պետությունը Խոջալու բնակավայրի կորստի հետևանքով կրել է 170 միլիոն դոլարի վնաս:
Այս մասին նա ասել է Азербайджан թերթին տված հարցազրույցում:
Վելիևը նաև հայտարարել է, որ ադրբեջանցիների նկատմամբ հանցագործություններ գործելու համար 287 մարդու ձերբակալության թույլտվություն է տրվել, և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են միջազգային համապատասխան կառույցներին:











































