Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գոհ չէ աշխարհի 2014 թվականի ընտրական փուլում իր սաների ցուցադրած խաղից` չնայած գերմանացիների` 3:0 հաշվով տարած հաղթանակին:
«Խոշոր հաշվով առավելության հասնելը դեռևս չի նշանակում, որ մենք անթերի ենք խաղացել: Պետք է ինքնաքննադատությամբ զբաղվենք և ասենք, որ բազմաթիվ պահեր չկարողացանք իրացնել: Որոշ դրվագներում կարող էինք ավելի լավ գործել: Երբեմն մենք կոպիտ, անթույլատրելի սխալներ ենք թույլ տալիս»,- նշել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Գերմանիայի ընտրանին կհանդիպի Ավստրիայի հավաքականի հետ:










































