Վենեսուելայի ընդդիմության ընդհանուր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը ևս մեկ մարտահրավեր է նետել նախագահական ընտրությունների թեկնածու` երկրի գործող նախագահ Ուգո Չավեսին` նրան առաջարկելով հրապարակային բանավեճ անցկացնել: Այս մասին հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:
Կապրիլեսը հիշեցրել է վերջերս նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած աղետի մասին:
«Դուք լսե՞լ եք կառավարության թեկնածուի կողմից որևէ առաջարկ. ոչ: Նա մտածում է Երկիր մոլորակի փրկության, մարդկության փրկության մասին… Իսկ ո՞վ է մտածելու այն մասին, որ մեր նավթարդյունաբերության ոլորտում նման ողբերգություններ տեղի չունենան»,- հարցադրում է արել Կապրիլեսը:










































