Բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն առավելության է հասել Մարիա Շարապովայի նկատմամբ և անցել ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ: Ազարենկոն մեկնաբանել է մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում կայացած Շարապովայի հետ հանդիպումը:
«Մարիան բարձրակարգ թենիսիստուհի է: Նրա հետ խաղի ժամանակ պետք է ներդնել առավելագույն ուժերը: Ես գիտեի, որ պետք է իմ շանսին սպասեմ և փորձեմ օգտվել դրանից: Անչափ ուրախ եմ, որ եզրափակիչ եմ անցել»,- հայտարարել է Ազարենկոն: