Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

S.O.S. Սիրիական պատերազմի գինը (տեսագրություն)

Սիրիայի տնտեսությունը մի քանի տասնյակ տարով հետ է նահանջել՝ երկրում շուրջ 18 ամիս ամիս առաջ սկիզբ առած կանոնավոր «կառավարական» բանակային ուժերի և զինված ընդդիմության բախումների հետևանքով: Անհավատալի արագությամբ ոչնչանում է այն ամենը, ինչը մեծ ջանքերի գնով է ստեղծվել տարիների ընթացքում: Վնաս է հասցվում ենթակառուցվածքին, բնակֆոնդին, զբոսաշրջությանը, արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը: Զոհվում են մարդիկ: Առանց տանիքի են մնացել հարյուր հազարավոր փախստականներ:

Պատերազմը արմատապես խարխլել է Սիրիայի տնտեսական՝ առանց այդ էլ թույլ հիմքերը, ստեղծել տնտեսական անորոշություն, որտեղ անպատժելիությունը մշտապես գերազանցում է օրենքի գերակայությանը, երբ աննշան թվաքանակով փոքրամասնությունը վիթխարի շահույթ է ստանում՝ օգտվելով իր արտոնյալ դիրքից, այն ժամանակ, երբ բնակչության ճնշող մեծամասնությունը «գլորվում» է դեպի բացարձակ աղքատություն:

Հայտնի է, որ ագրարային ոլորտում կորուստների հետևանքով շուրջ 3 միլիոն սիրիացիներ ներկայում բախվում են սովի սպառնալիքի հետ: Ագրարային ոլորտի կրած կորուստներն այս տարի արդեն հասել են 1,8 միլիարդ դոլարի:

Հակամարտությունը սկզբնավորումից ի վեր՝ գործնականում դադարել են զբոսաշրջային ուղևորությունները դեպի այդ երկիր, իսկ դա նշանակում է, որ երկիրը զրկվել է ևս 8,3 միլիարդ դոլար եկամտից (Սիրիան զբոսաշրջությունից այդքան եկամուտ է ստացել 2010թ.): Այդ երկու ոլորտները հանդիսանում էին երկրի բյուջեի և շարքային սիրիացիների եկամտի հիմնական աղբյուրները: 2009թ. վիճակագրության համաձայն՝ Սիրիայում գյուղատնտեսությանը բաժին է ընկել համախառն ներքին արդյունքի 17,7 տոկոսը, ծառայությունների ոլորտին՝ 55,8, իսկ արդյունաբերությանը 26,5 տոկոսը:

Նավթը արտահանումներից ստացվող եկամտի կարևորագույն աղբյուրն էր մինչ Արևմուտքի կողմից դրա արտահանման վրա արգելք սահմանելը: Սիրիայի իշխանությունների դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների հասցրած վնասները, որոնք հաշվվել են այս տարվա մայիսին, կազմել են 4 մլրդ դոլար: Պատժամիջոցները հանգեցրել են արտաքին տնտեսական գործունեության և ներդրումային ծրագրերի դադարեցման:

Սիրիայի ազատբանակայանինների գործողություններից զգալի վնաս են կրել արդյունաբերական օբյեկտները: Ապստամբները շարքից հանել են նավթա-գազատարները, էլեկտրաէներգետիկ օբյեկտները, վառելիքի ցիստեռնների փոխադրման երկաթուղային գծերը: Փաստացի կաթվածահար է եղել երկրի նավթավերամշակող խոշորագույն գործարաններից մեկը, որը տեղակայված է Հոմսում, հրդեհվել է բամբակի գործարանը, որտեղ ոչնչացվել է 260 տոննա հումք:

Երկրի իշխանությունները հուլիսի վերջին ռազմական գործողությունների հետևանքով տնտեսությանն ու ենթակառուցվածքին հասցված վնասը գնահատել են 11 միլիարդ դոլար՝ ամսական հաշվարկով՝ 647 միլիոն դոլար: Իսկ արժութային պահուստների ծավալը, որը հակամարտությունից առաջ կազմում էր 18 միլիարդ դոլար, կիսով չափ կրճատվել է:

Անկախ այն բանից, թե պատերազմից հետո ով իշխանության գլուխ կգա, երկրի տնտեսության վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի:

Ժամանակից բացի, այն վիթխարի միջոցներ կպահանջի: Ի տարբերություն Լիբիայի, որը հասցրել է նավթի արդյունահանման մինչհեղափոխական ծավալները վերականգնել՝ օրական արդյունահանելով 1,6 միլիոն բարել նավթ և դրա արտահանումից ակնկալում է 50 մլրդ դոլարի եկամուտ, Սիրիան խոշոր նավթարդյունահանող չի համարվում: Երկիրը օրական 0,4 միլիոն բարել նավթ է արդյունահանում՝ դրա արտահանումից տարեկան 4 միլիարդ դոլար եկամուտ ստանալով: Միևնույն ժամանակ երբեմնի զբոսաշրջային երկրին նախկին փառքը վերադարձնելն այդքան էլ հեշտ չի լինի:

Սիրիայի տնտեսությունը 2009թ. արդեն 1,8 տոկոսի անկում է գրանցել, չնայած կառավարության կողմից իրականացված տնտեսական բարեփոխումներին, որոնք ներառում էին վարկերի տոկոսադրույքների նվազեցում, մասնավոր բանկերի բացում, սուբսիդավորվող որոշ ապրանքների, մասնավորապես բենզինի և ցեմենտի գների բարձրացում և այլն: Չլուծված են մնացել այնպիսի քրոնիկ տնտեսական խնդիրներ, ինչպիսին է բնակչության բուռն աճին զուգահեռ գործազրկության բարձր մակարդակը, բյուջեի դեֆիցիտը, ջրային ռեսուրսների նվազումը՝ գյուղատնտեսության ոլորտում դրանց ինտենսիվ օգտագործումը:

Բայց այս ամենը ոչինչ է օրավուր այն մարդկային կորուստների հետ բաղդատմամբ, որոնք ոչ մի գումարով հետ չես բերի: Սիրիան արնաքամ է լինում, հյուծվում է դառնալով ապրելու և աշխատելու համար անբարենպաստ երկիր: Հայաստանի համար Սիրիայում տեղի ունեցողը կրկնակի կարևոր է այստեղ 100 տարի առաջ կազմավորված հայկական գաղութի անորոշ ճակատագրի բերումով: Ամեն օր պայթող ռումբերն ու արկերը չեն հարցնում ոչ ազգություն, ոչ սեռ: Ուստի սիրիահայ համայնքի S.O.S
-ը չլսով մեր իշխանությանը մենք ենք հնչեցնում S.O.S

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում