Անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Դավիդ Բենթլին վարձակալական հիմունքներով հանդես կգա ռուսական «Ռոստով»-ի կազմում: Թիմը վարձակալել է ֆուտբոլիստի տրանսֆերը մինչև հունվար ամիսը:
Հատկանշական է, որ Բենթլին 2008 թվականին 15 միլիոն ֆունտի դիմաց է «Բլեքբերն»-ից տեղափոխվել «Տոտենհեմ»: Տրանսֆերից հետո Բենթլին չկարողացավ արդարացնել մարզչի (այդ ժամանակ «Տոտենհեմ»-ի մարզիչը Հարի Ռեդնապն էր) սպասելիքները:







































