Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը վստահ է, որ թիմը հաջողությամբ կհաղթահարի ընտրական փուլը և լավ հանդես կգա աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
«Ես լավատես եմ և ցանկանում եմ անկեղծ լինել` ներկայումս մենք աշխարհի 2014 թվականի առաջնության չեմպիոն դառնալու ֆավորիտներից մեկը չենք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք հավատը: Մենք պետք է շարունակենք լավ մարզվել: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:
Հնարավոր է` ինձ համար սա վերջին ընտրական փուլն է: Հստակ կարող եմ ասել, որ 2014-ին ես կմասնակցեմ ինձ համար վերջին աշխարհի առաջնությանը: Ես այն տարիքում եմ, որ կարող եմ իմ լավագույն կրակն արձակել»,- 32-ամյա կիսապաշտպանին մեջբերում է բրիտանական մամուլը:












































