Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է բաց երկնքի պայմանագրի մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը.
«Վրաստանը երկար ժամանակ տարել է այդ պայմանագրում միակողմանիորեն կատարված ագրեսիվ, սադրիչ և իրավական տեսնակյունից հանցավոր ուղղումները, ինչը հանգեցրել է նրան, որ Վրաստանի օկուպացված տարածքները՝ որպես անկախ երկրներ, իրավունք ունեն իրենց սահմաններին թույլ չտալ մոտենալ 10 կիլոմետրից ավելի: Ռուսաստանը պետք է հասկանա, որ պայմանագրի դրույթները պետք է պահպանել: Դժբախտաբար, Ռուսաստանը դա չի հասկանում»:









































