Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Նյու Յորքում հանդիպել է կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը:
Շոտլանդացին Գվարդիոլային առաջարկել է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Յունայթեդ»-ը: Իսպանացի մասնագետը կոնկրետ պատասխան չի տվել:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան լքեց «Բարսելոնա»-ն:







































