Ուկրաինայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հարցման արդյունքում մեր հայրենակիցը 28 միավոր է վաստակել և զգալիորեն առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած Կիևի «Դինամո»-ի ռմբարկու Բրաուն Իդեյեից, ում ակտիվում 4 միավոր է գրանցվել:
Երրորդ տեղը կիսել են Անդրեյ Յարմոլենկոն և Ալեքսեյ Շևչենկոն` 3-ական միավորով:
1. Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր»)-28 միավոր
2. Բրաուն Իդեյե («Դինամո)-4
3. Անդրեյ Յարմոլենկո («Դինամո»), Ալեքսեյ Շևչենկո («Մետալուրգ» 3)-3-ական
4. Ռոման Զոզուլյա («Դնեպր»), Եվգենի Կոնոպլյանկա («Դնեպր»)-2-ական
5. Միգել Վելոզու («Դինամո»), Սերգեյ Նազարենկո («Դնեպր»), Կլեյտոն Խավիեր («Մետալիստ»), Խոսե Սոսա («Մետալիստ»)-1-ական
Հիշեցնենք, որ Մխիթարյանն առաջատար էր նաև հուլիսին անցկացված հարցման արդյունքներով: