ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կարծիք է հայտնել աշխարհի 2 լավագույն ֆուտբոլիստների` Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին:
«Քրիշտիանուն ցանկանում է իսկական գեներալ լինել խաղադաշտում: Նա կառավարում է խաղը, ցուցումներ տալիս խաղընկերներին և ճիշտ հունով տանում նրանց գործողությունները: Իսկ Լեոն, ասես, կախարդելիս լինի խաղադաշտում: Նրանք երկուսն էլ կենդանի լեգենդներ են»,- հայտարարել է Բլատերը:
ՖԻՖԱ-ի նախագահը խոսել է նաև Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Մոուրինյոն մեծագույն մարզիչ է: Լավ է, որ ֆուտբոլում Մոուրինյոյի, Ֆերգյուսոնի, Վենգերի, Գվարդիոլայի նման մասնագետներ կան: Նրանք անհատականություններ են և ոչ մի ընդհանրություն չունեն այն մարզիչների հետ, ովքեր խաղադաշտում հետևում են իրենց թիմերի խաղին` վատ տրամդրությամբ, ճնշված և ում աչքերն այդ ընթացքում չեն փայլում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:










































