Կապանի «Գանձասար»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Թուրքմենբաշիի գավաթի խաղարկությունում: Երեկ Աբրահամ Խաշմանյանի սաները խոշոր` 3:0 հաշվով պարտության մատնեց պարսկական «Օհաբ Հոնդաբ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ մինչ այս հանդիպումը «Գանձասար»-ը նույն 1:0 հաշվով հաղթանակներ էր տոնել Թուրքմենիան ներկայացնող «Ալթին Ասիր»-ի և ռուսական «Կռիլյա Սովետով»-ի երկրորդ կազմի նկատմամբ: